ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արմեն Ժորայի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականի փետրվարի 18-ից ստանձնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թվականից իրականացնելով նաև նույն միության փոխնախագահի գործառույթները, խմբի կազմում պատրաստել է վճարման հանձնարարագրեր, այդ թվում՝ իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր՝ այդ կերպ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուբեն Հայրապետյանին և «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վահագն Դավթյանին՝ խարդախությամբ հափշտակել Եվրոպայի ֆուտբոլի ասոցացիաների միության (ՈՒԵՖԱ) և Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից բարեգործական ծրագրի շրջանականերում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի թիվ 10/5, Վաղարշապատ քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12, Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-1 և Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 31 հասցեներում ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման և կահավորման նպատակով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին փոխանցված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները:
Վահագն Սամսոնի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից հուլիսի 28-ից մինչև 2019 թվականի սեպտեմբեր 23-ը հանդիսանալով «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենը, նույն ընկերության փաստացի սեփականատեր և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ խմբի կազմում, «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ արտադրատեխնիկական բաժնի պետ Ռոլանդ Վարդանյանի, ինժեներներ Վահագն Միքայելյանի, Խաչատուր Միքայելյանի, Ահարոն Հովակիմյանի, գլխավոր ինժեներ Մարտին Կոստանյանի, աշխղեկներ Կարեն Գասպարյանի, Արմեն Մկրտչյանի, Աշոտ Առաքելյանի, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի 1-ին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Ռեչելյանի և շինարարական օբյեկտների որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած ինժեներ Կարեն Մկրտչյանի օժանդակությամբ, ծառայողական լիազորությունների օգտագործմամբ՝ խարդախությամբ հափշտակել է Եվրոպայի ֆուտբոլի ասոցացիաների միության (ՈՒԵՖԱ) և Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից բարեգործական ծրագրի շրջանականերում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի թիվ 10/5, Վաղարշապատ քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12, Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-1 և Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 31 հասցեներում ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման և կահավորման նպատակով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին փոխանցված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները, ինչպես նաև օգտագործման նպատակով, խմբի կազմում պատրաստել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր:
Կարեն Ռաֆիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 27-ը տեխնիկական հսկողություն իրականացնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող բոլոր շինարարական օբյեկտների որակի նկատմամբ, ծառայության վճարովի մատուցման պայմանագրի համաձայն՝ պարտավոր լինելով ստուգել կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին, խմբի կազմում պատրաստել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր՝ այդ կերպ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուբեն Հայրապետյանին և Զեյթուն կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վահագն Դավթյանին՝ խարդախությամբ հափշտակել Եվրոպայի ֆուտբոլի ասոցացիաների միության (ՈՒԵՖԱ) և Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից բարեգործական ծրագրի շրջանականերում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի թիվ 10/5, Վաղարշապատ քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 և Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-1 հասցեներում ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման և կահավորման նպատակով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ին փոխանցված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները:
Նարեկ Անդրանիկի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի ընկերը և միաժամանակ վերջինիս պատկանող «Սևան Ռեզորտ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենը, խոչընդոտները վերացնելու և միջոց տրամադրելու եղանակով օժանդակել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ իրեն վստահված, այսինքն՝ իր տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանը փաստացի ազատ կամքով հանձնված նշված միության առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակությանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի ու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է 16.675.000 ՀՀ դրամ գումարի փողերի լվացում:
Քնար Մանուկյան