«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ հարց չի եղել. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ «հայկական կարուսել» է կիրառվել:

«Ուզում եմ մեր հարևան հայերին ասել, որ իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա: Սա այն տերմինն է, որը ես լսել էի, երբ առաջին անգամ եկա Վրաստան, դա Շևարդնաձեի ժամանակաշրջանն էր։ Նաև Սաակաշվիլիի օրոք է կիրառվել: Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում կեղծման այս ձևին «վրացական կարուսել» են կոչում: Այսպիսով, էթնիկ հարց սրա մեջ չկա», – ասել է նախագահ Զուրաբիշվիլին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *