ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքի տանիքներ։
Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 40% է, 40% հատկացրել է համայնքը, 20%՝ այլ ներդրողներ։
Բոլոր տեղերում այս պահին աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։