Այսուհետ ռուսաստանյան պետական լրատվամիջոցների չեն կարող մուտք գործել Meta-ի սոցիալական մեդիա հարթակներ։ Այս մասին ընկերությունն է հայտարարություն տարածել, իր որոշումը պատճառաբանելով այսպես․
«Մոսկվայի քարոզչությունն ուժեղացնելու նպատակով խաբեբայական մարտավարություն են կիրառում»:
Հայտարարության մեջ ասվում է․
«Ուշադիր ուսումնասիրությունից հետո ռուսական պետական լրատվամիջոցների դեմ ընդլայնել ենք մեր միջոցները։ «Russia Today-ին, RT-ին և այլ հարակից կազմակերպություններին օտարերկրյա միջամտության գործունեությամբ զբաղվելու համար մեր հավելվածներն ամբողջ աշխարհում այժմ արգելված են»:
Ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը, երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ազդեցության գործողություններին հակազդելու իր ջանքերի ուժեղացման շրջանակում արգելքը կսահմանի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: