Ամենահզոր ունիվերսալը՝ BMW-ից

305 կիլոմետր ժամ արագություն զարգացնելու հնարավորություն, 585 ձիաուժ հզորությամբ և 197-անոց էլեկտրական շարժիչ, ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփ․ BMW-ն ներկայացրել է «լիցքավորված» M5 Touring-ի ունիվերսալի երրորդ սերունդը։ Նոր ապրանքանիշը պատվերներ է ընդունել։ Ըստ motor.ru-ի՝ Միացյալ Նահագների, Կանադայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները M5 Touring-ը կկարողանան ձեռք բերել 145 հազար դոլարով։

M5 Touring-ը կարող է երթևեկել բացառապես էլեկտրական էներգիայով: Այս դեպքում մեքենայի առավելագույն արագությունը կկազմի ժամում 140 կիլոմետր։ 18,6 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցի շնորհիվ ուինվերսալն առանց վերալիցքավորման կհաղթահարի մինչև 67 կիլոմետր։ Բացի դրանից, վարորդը լիաքարշակը և կայունացման համակարգը կարող է անջատել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *