Ռոսկոմնադզորը գրեթե 60 միլիարդ ռուբլի կծախսի կայքերի արգելափակման համակարգի արդիականացման համար

«Ռոսկոմնադզորն» առաջիկա հինգ տարիների ընթացքում մոտ 60 միլիարդ ռուբլի կծախսի Ռուսաստանի Դաշնությունում կայքերի արգելափակման համակարգը թարմացնելու համար, հայտնում է Forbes-ը։

Գերատեսչությունը բացատրել է հեռահաղորդակցության օպերատորների ցանցերում տեղադրված տեխնիկական սպառնալիքների հակազդման միջոցների (ТСПУ) արդիականացման անհրաժեշտությունը՝ կապված ինտերնետ տրաֆիկի աճի հետ։ Ծրագրի համաձայն՝ արդիականացումը կօգնի Ռոսկոմնադզորին պայքարել VPN ծառայությունների դեմ, որոնք կկորցնեն իրենց արդյունավետությունը։

Տ եխնիկական սպառնալիքների հակազդման միջոցները տեղադրված են բոլոր հեռահաղորդակցության օպերատորների ցանցերում՝ համաձայն «Ինքնիշխան ռունետի մասին» օրենքի, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 1-ից։ Նրանք զտում են ամբողջ ինտերնետ տրաֆիկը, արգելափակում և «դանդաղեցնում» որոշակի ռեսուրսներ։ Ռոսկոմնադզորի կողմից վերահսկվող ծառայություններն ինքնուրույն տեղադրում և պահպանում են այդ տեխնիկական սպառնալիքների հակազդման միջոցները : Օպերատորները հաճախ դրանք անվանում են «սև արկղեր», քանի որ չգիտեն, թե ինչ է անում Ռոսկոմնադզորը իրենց սեփական ցանցերի տրաֆիկի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *