Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում իրականացված շինմոնտաժային աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 2 մլրդ մանաթ։
Այս մասին գրում է Sputnik Азербайджан–ը։
Հատկացված գումարի կեսից ավելին ծախսվել է երեք շրջաններում՝ Քարվաճառում, Աղդամում և Բերձորում։
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այդ միջոցների ծավալն աճել է 22,8%-ով կամ 381,7 մլն մանաթով։
Բացի այդ, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ շինարարական աշխատանքների համար միջոցների կտրուկ աճ է նկատվում Խոջալուում՝ 649 անգամ, Կովսականում՝ 2,6 անգամ, Աղդամում՝ 2,3 անգամ և Շուշիում՝ 52%-ով։