Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն է: Նախարարը հանդիպել է նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *