ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում»:
«Կարծում եմ, որ դրանք լավ են գնում: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ իր նպատակին չի հասել։ Այդ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին», – ասել է Թրամփը լրագրողներին։