Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլանյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Անդրի Սեմենչուկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով` մոտ երկու րոպեում:
Ավելի վաղ 55 կգ Մանվել Խաչատրյանը 1:5 հաշվով զիջել էր ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Քիչ ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող Մալխաս Ամոյանը: