ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գործուղվում է Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահի ստորագրված կարգադրության մեջ։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *