Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունները, որ Մոսկվան Չինաստանին ներքաշել է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պեկինը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Դա այդպես չէ: Չինաստանը հավասարակշռված դիրք է բռնել: Չինաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու ընկերը: Չինաստանը միշտ էլ շատ, շատ հավասարակշռված դիրք է բռնել: Ուստի Զելենսկին իրավացի չէ», – ասել է Պեսկովը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *