Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Պեսկով

Մոսկվան չի հրաժարվի Արևմուտքում սառեցված իր ակտիվների հանդեպ իրավունքներից և չի դադարի դրանք պաշտպանելուց։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր սեփական ակտիվների նկատմամբ իրավունքներից և չի հրաժարվի այդ իրավունքների պաշտպանությունից», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։ Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *