ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ՝ պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։

«Ես նաև խրախուսում եմ Հայաստանին շարունակել ջերմ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից ընդունած անձանց նկատմամբ»,- այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերել է Բաքվում պահվող հայ գերիներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *