ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն կա համաձայնություն, որ կապերը պետք է շարունակվեն։
Պեսկովի հիմնական հայտարարությունները հետևյալն են․
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի հետ և պատրաստ է ամեն ինչ անել՝ Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Ուկրաինայի հարցում Ռուսաստանը պետք է առաջնահերթ պաշտպանի իր շահերը, թեև համաձայն է հրադադարի հաստատման գաղափարին։
Պեսկովը հերքել է Կիևի մեղադրանքները, թե Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգի սոցիալական օբյեկտներին։
ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուց հետո համաշխարհային տնտեսությունն այժմ գտնվում է լարված վիճակում և լի է բացասական սպասումներով։
Համաշխարհային նավթի շուկան անկայուն է և լարված՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի որոշման պատճառով։
Ռուսաստանի իշխանությունները հետևում են նավթի գների անկմանը և կանեն ամեն ինչ՝ բացասական հետևանքները նվազեցնելու համար։