Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 5 ներկայացուցիչ:
57 կգ քաշային Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Հայ ըմբիշը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից:
65 կգ քաշում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կմրցի Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ:
70 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանի մրցակիցը լեհ Մատեուշ Լուշինսկին է:
79 կգ քաշում որակավորման փուլում Հայկ Պապիկյանը կմրցի Ուկրաինան ներկայացնող Վասիլ Միխայլովի հետ:
97 կգ քաշում Գուրգեն Սիմոնյանը որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել՝ մրցելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մոգամեդ Կուրբանովի հետ:
Ապրիլի 8-ին պայքարի մեջ կմտնեն 61 կգ, 74 կգ, 86 կգ, 92 կգ և 125 կգ քաշային ըմբիշները: