• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Քննարկումը հեշտ չէր». Փաշինյանը` բրյուսելյան հանդիպման մասին

ByEditor

Sep 1, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից։

 

Նա, մասնավորապես, նշեց.

 

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ  կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»:

 

Փաշինյանի խոսքով` հայ ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։

 

«Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա», – նշեց վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *