• Wed. May 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Մեծ յոթնյակի» երկրները կհաստատեն ռուսական նավթի գները սահմանափակելու ծրագիրը

ByEditor

Sep 1, 2022

Մեծ Յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարները ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանդիպմանը, կհաստատեն ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման ծրագիրը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Wall Street Journal-ին:

 

Պարբերականը, հղում տալով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուրներ

 

Նրանց խոսքով, ծրագիրը նախատեսում է նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող նավթամթերքի առավելագույն գնի սահմանում։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը համարում է Մոսկվայի եկամուտների, ինչպես նաև վառելիքի համաշխարհային գների նվազեցման ամենաարդյունավետ գործիքը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը նավթի նոր շուկաներ է փնտրում, սակայն նման քայլը կսահմանափակի Ռուսաստանի Դաշնության եկամուտը։
Մինչ այս Reuters-ը հայտնել էր, որ G7 երկրները նախատեսում են ռուսական նավթի առավելագույն գին սահմանել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ը։ Նշվում է, որ գինը պետք է գերազանցի արտադրության ինքնարժեքը, բայց լինի շուկայականից ցածր։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նախազգուշացրել է, որ երկիրը նավթ չի մատակարարի համաշխարհային շուկաներ, եթե G7 երկրների կողմից քննարկված գնային սահմանափակումները լինեն ավելի ցածր, քան արտադրության ծախսերն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *