• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայտնի է, թե ովքեր են ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում և ինչ նպատակով

ByEditor

Sep 1, 2022

Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հերթական հանդիպման էր մեկնել` Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ: Սովորաբար նման հանդիպումներին ՀՀ վարչապետին ուղեկցում է անվտանգության 3-4 աշխատակից` Պետական պահպանության ծառայությունից, մյուս ուղեկիցներին չհաշված: Այս անգամ այդ թիվը եռապատկվել է: Մեզ ասացին, որ 10-ից ավելի ՊՊԾ աշխատակից է այս անգամ ուղեկցել Փաշինյանին:
Մենք հետաքրքրվեցինք` նման մեծաքանակ դասակ Բրյուսել տանելու պատճառը սեփական կյանքի համար աճող մտավախություննե՞րն են` գուցե վախենո՞ւմ է, որ դրսում մահափորձ իրականացնեն իր դեմ: Մեզ ասացին` ոչ, ավելի հավանական է, որ Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում, դա է ուժեղացված պաշտպանության նպատակը: Բայց այս բոլոր անձինք բարձր օրապահիկ են ստանում, թանկ հյուրանոցներում են հանգրվանում, եւ այդ բոլորը մեր պետական բյուջեի հաշվին է իրականացվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *