• Tue. Apr 30th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել

ByEditor

Sep 1, 2022

Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

 

«Մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առաջընթացի համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։ 

 

Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել  է նա:։

 

Իր խոսքով՝ ԵՄ-ը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հարցում:

 

Հիշեցնենք, որ  օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *