Բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը միշտ երանգ է տվել ադրբեջանա-ռուսական համակողմանի փոխգործակցությանը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին շնորհավորել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:
«2022 թվականի փետրվարի 22 -ին դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը նշանավորեց միջպետական հարաբերությունների անցումը որակապես նոր մակարդակի և ամուր հիմք ստեղծեց ամենատարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համար», – ասված է ուղերձում:
Բայրամովը համոզված է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները հետագայում ևս համակողմանիորեն կխորանան և կլցվեն նոր բովանդակությամբ՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: