ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտզալի ֆեդերացիան:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20-րդ հորիզոնականն՝ իր ակտիվում ունենալով 1197.87 վարկանիշային միավոր։