• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Գազպրոմ»-ը դադարեցրել է գազամատակարարումը Ֆրանսիա

ByEditor

Aug 31, 2022

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը ֆրանսիական Engie-ին՝ հուլիսյան մատակարարումների համար ամբողջությամբ չվճարելու պատճառով, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է РБК-ն:
««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն օգոստոսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ չի ստացել հուլիսին գործող պայմանագրերով Engie-ին (Ֆրանսիա) մատակարարված գազի դիմաց ամբողջական վճարումները։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը Engie-ին ծանուցել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից գազի մատակարարման ամբողջական դադարեցման մասին՝ մինչև մատակարարվող գազի համար միջոցներն ամբողջությամբ ստանալու պահը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
«Գազպրոմը» հիշեցրել է, որ դեռ մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր անբարյացակամ երկրներից (ցանկում ներառված են ԵՄ բոլոր երկրները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ) գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցել, ուստի ֆրանսիական ընկերությունը պետք է կատարի վճարումներ նոր սխեմայով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *