«Մի քանի շաբաթից պարզ կդառնա` պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը». Ռուբիո

Մի քանի շաբաթից պարզ կդառնա` պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը վերջ տալ պատերազմին․ այս մասին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո, հայտարարել է Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ ուկրաինացիները ցույց են տվել հրադադարի իրենց պատրաստակամությունը:

«Եթե կա հետաձգման մարտավարություն, դա մեզ չի հետաքրքրի, Թրամփը չի մասնակցի անվերջ բանակցություններին: Մենք շուտով կիմանանք, թե արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերում խաղաղությանը: Եթե այո, հրաշալի է, եթե ոչ, մենք պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումն ու անելիքները», – ասել է Ռուբիոն:

Նա նաև ակնարկել է Պուտինին, որ եթե հետաքրքրված է խաղաղությամբ, պիտի դադարեցնի կրակը․ «Իսկ եթե կողմը շահագրգռված չէ խաղաղությամբ, ձգձգում է գործընթացը և ինչ-որ արդարացումներ հորինում»։

Ռուբիոն հավելել է, որ Կոնգրեսն արդեն սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի վրա, և ԱՄՆ-ն ուղերձ կուղարկի Մոսկվային։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *