• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ ինչ են քննարկել

ByEditor

Aug 30, 2022

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև չորրորդ հանդիպմանն ընդառաջ Եվրամիության նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմերի հետ։

 

Տեղեկությունը ԵՄ նախագահը հայտնել է Twitter–ում` գրելով. «Նախապատրաստական զանգեր վաղը Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ չորրորդ հանդիպմանն ընդառաջ»։

 

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշվված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։

 

«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,– ասել էր նա։

 

Նշենք, որ մինչ այդ` այսօր` օգոստոսի 30-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *