• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից. ՊՆ խոսնակ

ByEditor

Aug 30, 2022

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետեւանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *