• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պեսկովը` Իրանից Ռուսաստան ԱԹՍ-ների մատակարարման լուրի մասին

ByEditor

Aug 30, 2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արևմտյան մամուլում հայտնված հրապարակումն առ այն, որ Իրանը, իբր, անօդաչու սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար, The Washington Post պարբերականին  մեղադրել է կեղծիքներ հրապարակելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«The Washington Post-ը, ցավոք, վերջերս շատ տեղեկատվական լցոնումներ է անում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք դինամիկ են զարգանում, զարգանում էին նախկինում, զարգանում են հիմա և կշարունակեն զարգանալ»,- ընդգծել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *