Չնայած միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալման օրդերին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ձերբակալվի Գերմանիա այցի դեպքում: Ապրիլի 3-ին նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը:
«Չեմ կարող պատկերացնել, որ գործը կհասնի ձերբակալությանը», – ասել է նա։