Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․

Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։

Ընտրվել են ծառեր, որոնք՝
Դիմացկուն են
Չեն առաջացնում ալերգիա
Ապահովում են մաքուր օդ ու ստվեր
Լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կենսունակության ցուցանիշը հասել է 94%։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *