ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմնան մինչև պատերազմի ամբողջական ավարտը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը չի վերացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև Ուկրաինայում պատերազմի լիակատար ավարտը։ Այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Պատժամիջոցները չափազանց կարևոր են։ Դրանք ցավ են պատճառում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ սահմանած միջոցներն արդյունք են տալիս և չեն վերացվի մինչև ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև շեշտել է, որ Ուկրաինան ինքն է որոշելու, թե որն է իր համար ամուր խաղաղությունը։

«Կիևին անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ, որպեսզի բացառվի Ռուսաստանի հետ նոր պատերազմի հնարավորությունը»,-հավելել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *