Ամերիկյան կողմն օգտակար հանածոների մասին պայմանագրի վերջնական տարբերակ դեռ չի առաջարկել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն անընդհատ փոփոխություններ են կատարում համաձայնագրում։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ քննարկումներին՝ Զելենսկին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայում տարածքային զիջումների մասին հարց չի քննարկվել։
«Ոչ ոք մեր հողերը Պուտինին չի տա։ Ռուսաստանը չի կարող նաև թելադրել, թե ինչպես պետք է պաշտպանվի Ուկրաինան և որքան պետք է լինի մեր բանակի չափը։
Մեզ եվրոպացի զինվորներ են պետք, որոնք կկռվեն, մեզ խաղաղապահ ուժեր պետք չեն, մեզ բանակ է պետք»,- ասել է նա։