Մակրոն-Զելենսկի հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում Mirage 2000 կործանիչների քանակի ավելացումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում Mirage 2000 կործանիչների քանակի ավելացումը։

«Mirage-ն իրեն բավական լավ է դրսևորել։ Մենք քննարկել ենք դրա քանակն ավելացնելու հարցը»,- ասել է Զելենսկին։

Կիևին առաջին Mirage կործանիչների փոխանցման մասին հայտնի է դարձել փետրվարի 6-ին․ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Նա չի հստակեցրել, թե ընդհանուր առմամբ քանի կործանիչ է մատակարարելու Փարիզը, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով` խոսքը ոչ ավելի, քան 6 ինքնաթիռի մասին է։

Չորեքշաբթի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո, Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 2 մլրդ եվրոյի չափով ռազմական աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *