Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երեկ Գաբրիելը սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին և այժմ 8 հնարավորից ունի 6.5 միավոր:

Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի արդյունքով ավարտել են իրենց խաղերը և այժմ ունեն 5.5 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *