Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ, հայտնում է Vaticannews-ը։
Պապը երախտագիտություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի համար, որտեղ «Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի վերջնական խաղաղության համաձայնագիր»։
«Թող սա հույսի նշան լինի, որ մյուս հակամարտությունները նույնպես կարող են լուծում գտնել երկխոսության և բարի կամքի միջոցով»,- ասել է նա: