Ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է հավաքել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախնական ընտրություններում, որը կհաստատվի որպես իր թեկնածուն հավանական արտահերթ նախագահական ընտրություններում, հայտարարել է կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը։
«Այսօր կայացած նախնական ընտրություններում Իմամօղլուի օգտին քվեարկել է ավելի քան 14 միլիոն 850 հազար մարդ»,- ասել է Օզելը Ստամբուլում բողոքի ցույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, բողոքի ցույցերը շարունակվում են Ստամբուլում և այլ քաղաքներում, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը ցրում է ցուցարարներին:
Այդ ընթացքում Իմամօղլուն տեղափոխվել է Սիլիվրի բանտ։ Այստեղ սովորաբար պահվում են լրագրողներ, զինվորականներ, քաղաքական գործիչներ։ Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզելը ողջույններ է հղել Սիլիվրիում գտնվող Իմամօղլուին։
Կադրերը՝ այստեղ