Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է, ինչպես և ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախկին աշխատակիցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
«Պուտինը շատ խելացի տղա է։ (…) Հին ժամանակներում ԿԳԲ-ին անդամակցում էին երկրի միայն ամենախելացի մարդիկ»,- ընդգծել է Թրամփի բանագնացը։
Նա հավելել է, որ հարգում է Ռուսաստանի ղեկավարի մասնագիտական հմտությունները։
Վիտկոֆֆը խոսել է Պուտինի հետ շփվելուց ստացած տպավորությունների մասին և գնահատել իր ընդունելությունը Մոսկվայում։
Թրամփի հատուկ բանագնացը հայտնել է, որ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են ՌԴ նախագահի կենսագրության կարևորությունն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների նախապատրաստման ժամանակ։