ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում ասվում է․

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *