Բանավեճի հրավեր ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին

Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց, որ իշխող ուժը՝ Քաղաքացիական պայմանագիրը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր թեկնածու Սարիկ Մինասյանը չմասնակցի օրենքով նախատեսված ամփոփիչ բանավեճին:

Եվրադաշինքի անունից մենք այս պահից կրկին հայտարարում ենք՝ Գյումրիի ընտրություններում մենք ունենք մեկ մրցակից, և դա Գյումրիի կառավարումը ձախողած ՔՊ-ն է: Ուստի հրավիրում ենք ձեր թեկնածուին՝ ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին, բաց, ուղիղ ծրագրային բանավեճի:

Մենք շատ լավ գիտենք Վարդանիկին, Մարտունիկին և մյուսներին… Նրանք մեզ համար ոչ միայն մրցակից չեն, այլև Գյումրիի հիմնախնդիրների պատասխանատվության իրական կրողներն են, և մենք բոլորից լավ ենք պատկերացնում նրանց թողած ժառանգությունը: Բայց այսօր քաղաքի կառավարողը դուք եք, և հենց ձեզ հետ էլ կա խոսելու անհրաժեշտություն։ Գյումրեցին իրավունք ունի տեսնելու իրական ծրագրային քննարկում՝ հստակ, անկաշկանդ, առանց մանիպուլյացիաների:

Եթե Սարիկ Մինասյանը որևէ կապ ունի այն նախընտրական ծրագրի հետ, որը ներկայացվել է հանրությանը, ապա նրա համար չպետք է խնդիր լինի ուղիղ բանավեճի մասնակցելը Լևոն Բարսեղյանի հետ:

Մեզ համար բանավեճի տեղն ու ժամը խնդիր չէ. առաջարկում ենք, որ դուք որոշեք, և մեր թեկնածուն պատրաստ է ցանկացած պահի։

Պատասխանատու քաղաքային կառավարումը պահանջում է բաց խոսակցություն՝ ոչ թե խուսափելու մարտավարություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *