Նախաձեռնվել է քրեական վարույթ արցախցուն խոշտանգելու վերաբերյալ, բայց անլուրջ քննությամբ. Ռոման Երիցյան

«Այսօր տեղեկացա, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ոստիկանության կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ, բայց դրա շրջանակներում տարվում է շատ պասիվ և անլուրջ նախաքննություն, այսինքը որևէ ակտիվ  նախաքննական գործողություն հանցագործներին մերկացնելու կամ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ չի կատարվում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա հայտնեց, որ մինչ այս պահը որևէ մեկը չի ձերբակալվել և չկա տեղեկատվություն, թե ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ արցախցի փաստաբանը գրել էր. «Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանությունում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *