Քննարկվել է մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։ 

Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված առաջիկա տարիներին ստեղծվելիք դեպարտամենտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև իրականացվող ընթացիկ նախաձեռնությունները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *