Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն հրամանատար Հոսեյն Սալամին այն բանից հետո, երբ G7 երկրները մեղադրանքներ են հնչեցրել Թեհրանի հասցեին։
Քվեբեկում կայացած հանդիպման ժամանակ G7 երկրները Թեհրանից պահանջել էին հրաժարվել միջուկային զենք ստեղծելուց: Իրանն անվանվել էր Մերձավոր Արևելքի հիմնական ապակայունացնող գործոնը։
Սալամին ընդգծել է, որ Իրանը վճռականորեն դիմակայելու է ցանկացած ագրեսիայի։ Նա նաև նշել է, որ սպառնալիքներին պատասխանը լինելու է «ամենակոշտը»։ «Մենք կպատասխանենք կտրուկ, ջախջախիչ և ավերիչ», — մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը՝ վկայակոչելով IRNA-ին։