Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Կիևը խնդրի օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար, Ռուսաստանն այդ հարցում ձայնի իրավունք չի ունենա։

«Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *