Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի շուկայում ուսումնասիրություններ կատարած Galt & Taggart-ը փաստում է, որ վերջին մեկ տարում զգալիորրեն աճել են իսրայելցիների քանակը, որոնք սեփականություն են ձեռք բերել Վրաստանում, փոխարենը նվազել է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը։
Ամենամեծ պահանջարկը շարունակում են ստեղծել իրենք՝ Վրաստանի քաղաքացիները, ասվում է ուսումնասիրության մեջ։
Այսպես, առաջին կիսամյակում Վրաստանի քաղաքացիներին բաժին է ընկել զարգացման նախագծերի ընդհանուր վաճառքի 76%-ը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար այդ ցուցանիշը կազմել է 80%։
Սակայն Իսրայելի քաղաքացիների մասնաբաժինը զգալիորեն աճել է՝ 4%-ից հասնելով 11%-ի, ինչը փոխհատուցում է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժնի անկումը, որը 8%-ից իջել է 2%-ի, ասում են վերլուծաբանները։