Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:
Երիտասարդ տարիքում մարդը կորցնում է իր առողջությունը հանուն փողի, իսկ մեծանալով՝ վատնում է բոլոր փողերը՝ առողջությունը ետ բերելու համար – բայց դա դեռ ոչ ոքի չի հաջողվել:
Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:
Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:
Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:
Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին:
Միայն մեռնելն է պարտադիր, մնացած ամեն բան քո ընտրությամբ է։
Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում։
Անգամ սեփական մարմնի հետ անհնար է հավերժ լինել, էլ ո՞նց խոսես ուրիշների մասին։
Երբեք մի խառնվիր ամուսինների գործերին։