Բաքուն չի հավատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության գնալու ձգտումներին, և այսօր ադրբեջանական մամուլը տարածել է, թե իբր Հայաստանը ապրիլին պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի:
Ադրբեջանական կողմն իր տարածած հայտարարություններում մեղադրում է նաև ԵՄ դիտորդներին հայկական կողմին իբր տեղեկատվություն փոխանցելու, հետախուզական գործողություններին օժանդակելու հարցում:
Բաքուն սրտնեղած է՝ Հայաստանի հետ զինամթերքի ձեռքբերման հարցում Հնդկաստանից և Ֆրանսիայի հետ նոր գործընկերային հարաբերություների հաստատումից:
Բաքուն մեղադրում է նաև հունական համայնքին ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղի հետիոտնային կամուրջը վերակառուցելու համար, որն էլ վնասվել էր Դեբեդ գետի վարարման հետևանքով: