ՀՀ թիվ մեկ օրակարգը Բաքվում ապօրինի պահվող հայերն են, պետք է շարունակել պայքարը․ Մեսրոպ Առաքելյան

ՀՀ թիվ մեկ օրակարգը Բաքվում ապօրինի պահվող հայերն են, պետք է շարունակել պայքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է։

Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները։ Եվ սա հասարակության ճնշման արդյունքում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *