Լուկաշենկոն հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է հեռուստալրագրող Պավել Զարուբինը։

«Նախագահ Լուկաշենկոն ընտրություններում իր վերջին հաղթանակից հետո առաջին անգամ կայցելի Ռուսաստան: Բելառուսի ղեկավարն ինքը վերջերս տված հարցազրույցում խոսել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին»,- ասել է նա։

Լրագրողի խոսքով՝ այդ բանակցություններում կքննարկվեն միջազգային իրավիճակի վերաբերյալ հարցեր։

Բացի այդ, հաջորդ շաբաթ Պուտինը խորհրդակցություն կանցակցնի տնտեսության վերաբերյալ և հանդիպում կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *