Երեկ չգնացի Վազգենի մոտ. Եռաբլուրի օդը երեկ թրքացած էր. Լիդա Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է.

Երեկ չգնացի Վազգենի մոտ. Եռաբլուրի օդը երեկ թրքացած էր։ Վազգենի ստեղծածը ուրացածներն ու Վազգենի արածը վաճառածները հերթական կրկեսն էին բեմադրում նրա շիրիմի մոտ։ Մեկ ժամով վեր կենայիր էլի, սպարապետ… Գրետա մայրիկը ողջ լիներ, պիտի գար ու Մամիկոնյան Մեծ տիկնոջ պես ձայներ. Վազգե՜ն, վեր կաց, եղբայրդ քեզ ուրացավ, Վազգե՜ն…Ողբերգություն է նման «եղբայր» ունենալը, ով անգամ չի համարձակվում Արցախի անունը տալ։

Ողբերգություն է ունենալ թրքամոլ իշխանություններ, ովքեր տարին մի քանի անգամ գալիս, Վազգենի շիրիմին քմծիծաղ են տալիս նրան հաղթելու համար, ու հեռանում։ Դու զավակ չունեցար, բայց բանակը քո զավակն էր, Վազգեն։ Մենք քո ստեղծած բանակին վստահեցինք մեր զավակներին, բայց ինչ իմանայինք, որ իժն է կանգնելու բանակի գլուխ։ Քո ստեղծած բանակի գլուխ դասալիք է կանգնած, Վազգեն։

Վեր կաց էլի, մի ժամով, մի օրով վեր կաց, մաքրիր էս երկիրն էս ախտից, ուժ տուր մեզ ապրելու ու չխելագարվելու։ Ամեն արժեք պղծել են սրանք, «եղբայրդ» էլ դրանց թիվ մեկ թամաշա անողն է։ Ախր ո՞նց է տենց լինում, ախր ո՞նց կարան էտքան տարբեր լինեն երկու եղբայր…Ծնունդդ շնորհավոր, Վազգեն։

Այսօր շատ բողոքեցի քո մոտ, ներող կլինես, բայց էլ ուժ չկա։

Մեզ վերևից ուժ տվեք, տղերք։ Վազգեն, Աշոտ, Անդրանիկ, Պետո, Վարդան, Եռաբլուրում ու պանթեոններում հանգչող քաջեր, մեզ ուժ տվեք։ Ձեր արյան գնով պահած երկիրը մանաթով թուրքին են ծախում ու ձեռքները բռնող չկա, փոխարենը լիքը համագործակցող կա…Մեզ ուժ տվեք, շա՜տ ուժ….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *