Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը:

Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ինքնաթիռը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով:

Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *