«Լավ կլիներ, որ Եղիշե Կիրակոսյանը հեռանալուց առաջ հրաժեշտի խոսք ասեր հայ հանրությանը, կիսվեր մեզ հետ իր հեռանալու պատճառների, մեզ սպասվող վտանգների մասին, հատկապես որ հեռանում է մարդկանց համար ճակատագրական այս օրերին»,-անդրադառնալով Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին՝ գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա շարունակում է.
«Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապում։ Որքան հականում ենք դուք ձեր կամքով եք հեռանում, համենայնդեպ այդպես է ներկայացվում, SMS չեք ստացել։ Ձեր պարտավորվածությունը հանրության առջև է։ Դուք պետք է խոսեք և մեզ չթողնեք տագնապի մեջ»։
Նշենք, որ երեկ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր.
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։